7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան)

7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան)

«Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ նախարարի խոսնակը։

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։

Իրավիճակը վերահսկելի է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել էր. անհրաժեշտ էր օգնություն: