Վարդին դուբլի հեղինակ է դարձել, իսկ նրա թիմը՝ ռեկորդի

Վարդին դուբլի հեղինակ է դարձել, իսկ նրա թիմը՝ ռեկորդի

«Լեսթերը» արտագնա խաղում ջախջախել է «Ասթոն Վիլլին»՝ խաղն ավարտելով 4։1 հաշվով՝ Անգլիայի առաջնության 16-րդ տուրում։ Սա ակումբի արդեն ութերորդ հաղթական հանդիպումն է եւ լավագույն արդյունքը՝ ակումբի պատմության մեջ։ Թիմում հատկապես աչքի ընկավ Ջեյմի Վարդին՝ դուբլի հեղինակ դառնալով։ Վերջին անգամ «Լեսթերը» պարտվել էր հոկտեմբերի 5-ին՝ մեկ գնդակի առավելությամբ առաջ թողնելով «Լիվերպուլին»։ ԱՊԼ աղյուսակում «Լեսթերը» երկրորդ հորիզոնականում է՝ 6 միավորով գերազանցելով «Մանչեսթեր սիթիին»։ Մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլից» սակայն, «Լեսթերը» հետ է մնում ութ միավորով։