Բաքուն անվերապահորեն կմիանա ՀՀ-ին վերաբերող միջազգային համաձայնագրերին

Բաքուն անվերապահորեն կմիանա ՀՀ-ին վերաբերող միջազգային համաձայնագրերին

«Ադրբեջանի միացումը միջազգային համաձայնագրերին կփոխվի, վերապահումներ չեն լինի»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեիդովը։

Նրա խոսքով, երկրի ինքնիշխանությունը լիովին ապահովված է. 

«Մենք այլևս վերապահումներով չենք միանալու միջազգային համաձայնագրերին, սա շատ մեծ իրադարձություն է»։
Հայտնի է, որ մինչև այժմ Ադրբեջանը միջազգային պայմանագրերին միացել է Հայաստանի նկատմամբ վերապահումով։