Որն է աշխարհում ամենահուսալի տարադրամը 

Որն է աշխարհում ամենահուսալի տարադրամը 

Չինական յուանը դարձել է աշխարհում ամենահուսալի տարադրամը, այսպես է կարծում ֆինանսական վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Միխայիլ Բելյաեւը։ Նա կարծում է, որ այս արտարժույթը տնտեսության հետ ածանցված է եւ ոչ թե առանձին միավոր։ «Նախընտրությունը պետք է տալ յուանին, որովհետեւ այն հենվում է խստորեն վերահսկվող հուսալի տնտեսության վրա։ Հատկապես որ Չինաստանի տնտեսությունը մշտապես նորանոր հորիզոններ է նվաճում աշխարհում»,- ասել է ռուս փորձագետը։

Նա կարծում է, որ դեռեւս վաղ է ամերիկյան տնտեսության հուղարկավորումը եւ հուսալի արտարժույթների շարքում ամերիկյան դոլարը պետք է դնել երկրորդ տեղում։ Երրորդ տեղում եվրոն է։ Փորձագետը համոզված է, որ այս երեք արժույթներից է պետք ընտրություն կատարել։