Ամանորյա անակնկալ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդների համար

Ամանորյա անակնկալ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդների համար

Մինչեւ 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու օրական 1 ԳԲ հավելյալ ինտերնետ փաթեթից՝ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն: Սակագնային պլանով տրամադրվող ինտերնետ փաթեթը սպառելուց հետո հավելյալ փաթեթը կակտիվանա ավտոմատ կերպով անփոփոխ 100 դրամի դիմաց:

Հիշեցնենք նաեւ, որ մինչեւ 2020 թ. հունվարի 13-ը ներառյալ  «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել Amazon, AliExpress, Alibaba, Taobao եւ eBay կայքերից անսահմանափակ՝ առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.mts.am: