Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհը փակել են. լարված իրավիճակ

 Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհը փակել են. լարված իրավիճակ

Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի համայնքի խոշորացման մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Սեմյոնովկայի ու Ծովագյուղի բնակիչները նույն պահանջով չէին մասնակցել նաեւ վերջին ՏԻՄ ընտրություններին։