Ովքեր են ամենահարուստ իլյուզիոնիստները

Ովքեր են ամենահարուստ իլյուզիոնիստները

Forbes-ը կազմել է ամենահարուստ իլյուզիոնիստների ցանկը։ Այն գլխավորում է Դեւիդ Կոպերֆիլդը։ Նրա ունեցվածքը կազմում է 875 միլիոն դոլար։ Նրան է պատկանում նաեւ ամենամեծ իլյուզիոնիստկան իրերի հավաքածուն։ Նա դեռեւս չի պատրաստվում հեռանալ բեմից։ Շարունակում է ներկայացումներ տալ, եւ էքսկուրսիաներ կազմակերպել սեփական առողջարանում, որը գտնվում է Կարիբյան ավազանում եւ կոչվում է Մաշա Կեյ։ Երկրորդ հորիզոնականում Պեննը եւ Թելլեր զույգն է, որոնց եկամուտը կազմում է 28 միլիոն դոլար։ Նրանք հանդես են գալիս 1975 թվականից, եւ այժմ ունեն արդեն սեփական հեռուստաշոուն։ Եռյակը եզրափակում է The Illusionists խումբը։