Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել․ զոհեր կան

Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել․ զոհեր կան

Թուրքիայի զինված ուժերը Իրաքի Հյուսիսում հերթական ռազմաօդային գործողությունն են իրականացրել:

Ինչպես հայտնում է թուրքական պաշտպանական գերատեսչությունը, ռազմագործողությունն իրականացվել է Մեթինայի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության 4 անդամ:

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նմանատիպ գործողությունները լինելու են շարունակական: