Իշխանությունը սուր բաներ է խոսում, մենք խոսում ենք այն, ինչ եղել է․ Գալուստ Սահակյան

Իշխանությունը սուր բաներ է խոսում, մենք խոսում ենք այն, ինչ եղել է․ Գալուստ Սահակյան

«Սպասենք հետաքննությունը վերջանա, այդ ժամանակ կխոսենք»,-այսօր՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության արարողության ժամանակ  լրատմավիջոցների  հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը․

 «Մի հարցրեք ինքնասպանություն էր, թե սպանություն, դրա ժամանակը չի։ Բավականին բարեհամբույր անձնավորություն էր։ Արձակուրդ էր եկել։ Այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում։ Կարծում եմ՝ հիմա ժամանակը չէ՝ մտածել՝ ինչը ինչից հետո է կամ ինչի հետ կապ ունի։ Չգիտեմ՝ գործը բացահայտելու համար որ իրավապահ մարմիններն են օգտագործվում։ Մանավանդ՝ իրավապահպան մարմիններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում։

«Գիտեք՝ այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում, իշխանությունների մասը՝ սուր, մենք խոսում ենք այն, ինչ ինքը եղել է, և այս պահին մտածել, թե ինչը ինչից հետո է և ինչի հետ կապ ունի, կարծում եմ դեռևս ժամանակը չէ»։