Պրիգոժինը ընկերություն է հիմնել Բելառուսում

Պրիգոժինը ընկերություն է հիմնել Բելառուսում

«Վագներ» ՌՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «Կոնկորդ մենեջմենթ ընդ Քընսալթինգ» անվամբ ընկերություն է գրանցել բելառուսական այն գյուղում, որտեղ տեղակայված են իր մարտիկները։
Նմանատիպ ընկերություն արդեն գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, գրում է Ura.ru-ն։

Բելառուսի իրավաբանական անձանց պետական ​​ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ Պրիգոժինը վերոնշյալ ընկերությունը գրանցել է հուլիսի 19-ին։ 

Նրա բիզնեսի ուղղությունն անշարժ գույքի կառավարումն է: Գրանցման վայրը Մոգիլյովի մարզի Ցել գյուղն է։

«Վագներ»-ի զինյալները Բելառուսում տեղակայվել են 2023 թվականի հունիսի վերջին։ Այդ երկրի ՊՆ-ն հայտնել է, որ վագներականները վերապատրաստման վարժանքներ կանցկացնեն Բելառուսի բանակում։