Արցախ, չհանձնվես․․․

Արցախ, չհանձնվես․․․

Արցախում հայը դիմակայում է։ Ցավով եմ ասում, բայց դիմակայում է սովին, զրկանքին։ Դիմակայում է՝ հանուն Արցախի, հանուն այն հողի, որի ամեն մի բջիջը ներծծված է հայի արյամբ։ Հայի տաք արյունը դեռ չի չորացել ու նահատակների անբառ ճիչով պարտադրում է՝ Արցախ,  չհանձնվես։ Արցախի նախագահի վրանում նստելը, նստացույց անելը հանձնվել է նշանակում, արցախցիներին ջլատել, դիմադրությունը կոտրել է նշանակում։ Արցախ, չհանձնվես։ Ասում էր, որ իր նստացույցով միջազգային հանրության ուշադրությունն է ուզում գրավել։ Միջազգային հանրությունից ո՞վ է Արցախի ցավին դարման արել, ո՞վ է հայտարարությունից բացի այլ քայլ արել։ Արցախ, չհանձնվես։ Արցախի ու Հայաստանի ղեկավարները Արցախ ու Հայաստան չեն։ Նրանք պարապության են մատնված։

Օրհասական այս վիճակում Արցախի նախագահը նստացույց է անում, Հայաստանի վարչապետը կովերի խնամատարության դեր է ստանձնել։ Երկու պետությունների ղեկավարները դիմադրության տարրական իմունիտես չունեն։ Մեկը հանձնում է, ինչ ուզում են, ասես իր սեփական ունեցվածքը լինի, մյուսը հուզական ոլորտի դաշտ է մտել, որ հուզի աշխարհին։ Դրանք թատերական՝ պայքարից խուսանավելու, ժողովրդին կոտրելու պրիմիտիվ քայլեր են, որոնց գնահատական տալու ժամանակ  հայաստանցին ու արցախցին չունի։ Արցախ, չհանձնվես։ Ինձ Արցախից տեղեկացին, բառացի եմ մեջբերում ․ ԹՈՒՆԵԼԸ ԱՆՎԵՐՋ Է ԱՐՑԱԽՑՈՒ ՀԱՄԱՐ։ ՎՐԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԿ ԵՆ։ ԹՈՒԽՍՆ ԷԼ ԻԲՐև ԹԵ ՆՍՏԱԾ Է։ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՏՈւԿԵՆՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԷՆ ԷԼ ԲԵՐՎԱԾ․․․ 

Մեծատառերով է գրել, որ հրապարակվի, որ  բարձր հնչի։ Այդպես էլ ասաց։ Արցախ չհանձնվես։ Հայաստանը քեզ հետ է։ Հայաստանը այս իշխանությունը չէ։ Արցախն էլ ձեր իշխանությունը չէ։