Սուրեն Պետրոսյանը շարունակում է մնալ Ոսկեպարում

Սուրեն Պետրոսյանը շարունակում է մնալ Ոսկեպարում

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շարունակում է մնալ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Նա տեղացիների հետ շրջում է տարածքներով, խոսքուզրույց ունենում մարդկանց հետ եւ բոլորի մոտ կա համոզում, որ այդ տարածքները հայկական են եւ չի կարելի հանձնել:

Սուրեն Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն լավ է զգում Ոսկեպարում, չի պատրաստվում վերադառնալ Երեւան: Ավելին՝ հորդորել է միանալ իրեն եւ միասին պաշտպանել Ոսկեպարը: