Մեսսին ստիպված է եղել մի քանի օրում փոխել իր կյանքը

Մեսսին ստիպված է եղել մի քանի օրում փոխել իր կյանքը

Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ինտեր-Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ սկզբնական շրջանում իր համար դժվար է եղել «ՊՍԺ» ֆրանսիական ակումբում հանդես գալը։ «Տեղափոխությունը «ՊՍԺ» բավական դժվար եղավ ինձ համար, քանի որ «Բարսելոնայում» ես ինձ լավ էի զգում, եւ մտածում էի, որ կմնամ։ Պատրաստ չէի հեռանալ, սակայն ամեն բան շատ արագ ստացվեց, ստիպված եղա մի քանի օրում փոխել կյանքս։ Ինձ այլ լիգա դիմավորեց, այլ ակումբ, նոր հանդերձարան։ Այդ ամենին մենք չէինք ձգտում, դրա համար էլ սկզբում դժվար էր», - ասել է Մեսսին։

Հիշեցնենք, որ Մեսսին փարիզյան ակումբի օգտին հանդես է եկել 2021-23 թթ։ Մինչ այդ, նա 17 տարի հանդես է եկել «Բարսելոնայում»։ «Ինտեր Մայամի» նա տեղափոխվել էր անցյալ տարի ամռանը։