Մարությանը հետևել է զորահամալրման աշխատանքներին

Մարությանը հետևել է զորահամալրման աշխատանքներին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող հենակետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրասվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին:
 
 Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Երևանի քաղաքապետ շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին պետական նշանակության զորավարժանքին մասնակցելու պատրաստակամության համար, բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթել նախորոշված զորամասերը համալրելու մեկնող զինապարտներին: