Պետք է շեշտադրել մի քանի բան

Պետք է շեշտադրել մի քանի բան

Երբ անուղեղները իշխում են, իսկ մասնագետները՝ հաշվում - Արգավանդ-Շիրակ ճանապարհը, իհարկե, հոյակապ է: Սրանով հանդերձ, պետք է շեշտադրել մի քանի բան: 
Փողը պարտքով տվել է ԱԶԲ-ն (շնորհակալություն իրենց): Մեկ կիլոմետրը շուրջ 10 մլն դոլար է արժեցել: Վարկի սպասարկումն էլ, որ հաշվենք, այս փողոցը հարկ վճարողներիս վրա մեր կառավարությունը ծախելու է 30 և ավել միլիոնով: 

Ճանապարհը նախագծել կառուցել և վերահսկել են եվրոպացիները: Շնորհակալություն իրենց, որ պարտք ենք արել, տվել ենք իրենց, եկել սարքել են: Իրենք գնացել են, գիտելիքն էլ իրենց հետ:
Բա, մե՞նք ինչ ենք արել. Մեծ-մեծ խոսել ենք, մի քիչ թուղթ մրոտել, երկու քիչ էլ բանվորություն արել: 
հ.գ.
Երկրի ենթակառուցվածքները պիտի կառուցի պետությունը, կարող է նաև մասնավոր ներգրավել: Այս տնտեսական լիբերալիզմը պետական ընթակառուցվածքների կառուցման գործում երկրում գիտելիք ու կարողություն չի ավելացնում: Իսկ առանց դրանց զարգացում չկա:
Հ. Ավետիսյան

Կարին Տոնոյան