Գիտե՞ք ինչի են մեզ սենց ծեծում, ջարդում, հարվածում

Գիտե՞ք ինչի են մեզ սենց ծեծում, ջարդում, հարվածում

Տաթև Արցախը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջներում հատկապես 2018 թվականի ցույցերի ժամանակ երբ տեսնում էի երիտասարդ աղջիկները փողոց էին փակում նստու , պառկում էին ասֆալտներին, զարմանում էի բարկանում , իհարկե իմ պայքարը համեմատելու չէ 2018 որեւէ ակցիայի , ասեմ ես չեմ երազել կամ մտածել փողոցներում ասֆալտներին ծփվեմ , փողոց փակեմ, պառկեմ ասֆալտներին, ինձ քարշ տան դես ու դեն ինչ որ ծագում չունեցող ֆորմայով տմարդներ, ես չեմ երազել, որ նկարս էս ու էն էջերում հայտնվի, ինձ հայհոյեն ու անիծեն, ես պարզապես ուզում եմ պետություն ունենալ, հայրենիք ունենալ , որ տղաս պատվավոր բանակում ծառայի, աղջիկս իմ պես փողոց չփակի իր երազանքներն ու առօրյան մոռացած (իմ աղջիկն է, վստահ եմ, որ հարկ լինի կանի, չի լռի )։

Տանը նստած անհոգ ու անտարբեր աղջիկներ, մամաներ, ինչու չէ պապաներ ու եղբայրներ, ձեր տղերքի, եղբայրների, աղջիկների, քույրերի տարիքի տղերքը իրենց ամեն ինչ թողած փողոցից տուն չեն գնում, փողոցում «ոստիկանների» կողմից ծեծի են ենթարկվում, հալածվում են, բայց ոտքի են կանգնում ու պետության լինելության պայքար տանում, գոնե մի քիչ չեք ազդվու՞մ …

Ասում եք աթոռակռի՞վ ա գնում, գիտե՞ք էս ամեն ինչի բարեհաջող ավարտումից հետո ինչ եմ անելու, գյուղ եմ գնալու երեխեքիս հետ գյուղում ապրեմ , հա՛, աթոռակռիվ եմ անում, որ մի կտոր մնացած հայրենիքս իմը մնա, մի աթոռ դնեմ մեր բակի ծառի տակ, նստեմ )
Ոչ թե կտուրս ավիրի թուրքը, տունս վառեմ ու էլ չգիտեմ էլ ուր կգնամ ։
Մենք բոլորս չունենք էլ գնալու տեղ, ցավներդ տանեմ ։

Գիտե՞ք, ինչի են մեզ սենց ծեծում, ջարդում, հարվածում, որովհետեւ մենք պետություն ենք ուզում պահենք։ ես չեմ ուզում դուք էլ իմ պես ձեր տան պատերը վառեք ու հայացքը հետ գնաք, հայրենիք կորցնելը անտանելի ցավ է էդ ցավը քչերը կհասկանան ու չեմ ուզում դուք էլ զգաք ։

Դուք էլ իմ քույրեր ու ախպերներն եք, որ կռիվ լինի էլի իմ պես մադիկ են ոտքի կանգնելու։
Սրճարաներում նստած հայացքով մեզ հետեւող տղերք , մի ժամանակ որ մի աղջկա նեղացնեյին սաղ ծանոթ անծանոթ թաղի տղա բարեկամ կգնային թասիբ կպահեյին , տղերք չկա՞ մեր կողքին կանգնելու։ Չէ,՛ դուք անհասկանալի եք , ես ձեզ չեմ հասկանա …»։