Էդ ասածիդ համար, որ քեզ «հայավարի մի լավ ուշունց տան», չարժե՞․․․

Էդ ասածիդ համար, որ քեզ «հայավարի մի լավ ուշունց տան»,  չարժե՞․․․

Դնել- հանելուց միակն եք։ Պաշտոնի եք դնում ու հանում, օրենք եք դնում ու հանում։ Մնում է արդարադատության նախարարին հիշեցնել՝ դու ոչ դնողն ես, ոչ հանողը, դու «դամ պահողն ես»։

Գիտե՞ս՝ որն է «դամ պահողը»։ Էն որ մոմը ձեռն են տալիս ու ասում ՝ «դու ստեղ կայնի, ապե,,։ Քեզ վրա են դրել, որ ասես՝ «Հուլիսի 1-ից ծանր վիրավորանքի համար չի լինելու քրեական պատասխանատվություն»։

Հիմա էդ ասածիդ համար, որ քեզ հայավարի մի ուշունց տան, չարժե՞․․․ Ով այդ օրենքը դրել- հանել է, թող նա էլ հայտարարի ու հասկանանք՝ եթե օրենքը սխալ էր, ինչու՞ այդքան մարդիկ տուժեցին, իսկ դու բարոյական ու նյութական պատասխանատվություն չես կրում։ Կարելի էր հա՞, քրեականի տակ մարդկանց ձերբակալել, խաղալ նրանց առողջության, ներվերի հետ, հետո առանց պատասխանատվություն կրելու, ասել՝ դե հանում եմ։ Ջհաննամ թե չեք հանում։ Էդ ձեր դնել հանելու գործիքակազմը վերցրեք ու հայդա՜․․․ 

Բա տուգանքը խի՞ եք պահել։ Վիզ փող ա պետք, հա՞․․․