Վաղը Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի գործով կմտնի ԱԺ 

Վաղը Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի գործով կմտնի ԱԺ 

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը կգնա խորհրդարան՝ ներկայացնելու Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը։

Օհանյանի նկատմամբ դատախազը երեք դրվագով է հայցելու խորհրդարանի համաձայնությունը, որ քրեական հետապնդում հարուցի, որոնցից մեկը գաղտնի է, այսինքն՝ նշված է հարցի բովանդակությունը։ Մյուս երկու գործերը առնչվում են Սեյրան Օհանյանի՝ պատպանության նախարար եղած տարիներին ենթադրյալ չարաշաhումների, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, գույք վատնելու և հափշտակելու դրվագներին։

Իսկ Արմեն Չարչյանին դատախազությունը մեղադրում է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցնելու համար «Հաց բերող» անունը ստացած, ապա կալանավորված Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ 2017 թվականին իբրև թե ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Չարչյանը, հիշեցնենք, մասնագիտությամբ բժիշկ է, պրոֆեսոր, և այդ պահին հանդիսանում էր «Իզմիրյլան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենն, և 2017 թվականի փետրվարի 6-ին հենց նրա ղեկավարած «Իզմիրյլան» ԲԿ-ում է Արթուր Սարգսյանը բժշկական փորձաքննություն անցել։ Փորձաքննության համար այդ պահին որպես նեղ մասնագետ, ի թիվս այլ բժիշկների, ներգրավված է եղել նաև Արմեն Չարչյանը։ Ու հիմա դատախազությունը հայցում է Ազգային ժողովի համաձայնությունը՝ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։