Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Այսօր՝ հուլիսի 21-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ 

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների։