Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար

Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար

Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում  սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար: 

Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից:Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և  այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը:

Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից  Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:

Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի  ու արցախահայության ապագայի համար:Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյան