Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր

Խոզնավարում մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր

«Տեղ համայնքի Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։  Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի,  բանակային կորպուսի գլխավորությամբ  Տեղ գյուղի ջոկատի  մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։

Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։  Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին»,-այս մասին քիչ առաջ տեղեկացանք Տեղի համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ երեկ Խոզնավարում ադրբեջանցի սահմանապահները մոտ 1,5 կմ առաջ էին եկել եւ մտել գյուղ: Տեղեկություն տարածվեց, որ բնակիչների շրջանում խուճապ է ,և նրանց տարհանում են։

Երեկ ողջ օրը մենք փորձեցինք կապվել Տեղի համայնքապետի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։