Վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ․ մասնակիցների թվում է Տիրան Խաչատրյանը

Վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ․ մասնակիցների թվում է Տիրան Խաչատրյանը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: 

ՆԳՆ-ից էլ  «Հրապարակ»-ին հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23:39-ին էլ «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։  

«Այս պահին կան կալանավորվածներ»։

 «Ովքեր են նրանք»՝ մեր այս հարցին ՆԳՆ-ից հայտնեցին․

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»։