Գոհ եղեք, որ Լավրովը 7 շրջան է ասել, 12 շրջան չի ասել. Բագրատյան (տեսանյութ)

Գոհ եղեք, որ Լավրովը 7 շրջան է ասել, 12 շրջան չի ասել. Բագրատյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Լաչինի միջանցքի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, քննադատելով Հայաստանի իշխանություններին միջանցքի բացման վերաբերյալ քայլեր չձեռնարկելու համար, հիշեց նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը: Ապա անդրադարձավ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը օկուպացրել էր Արցախի յոթ շրջանները, և Ադրբեջանն ընդամենը հետ է վերադարձել դրանք:

«Գոհ եղեք, որ Լավրովը 7 շրջան է ասել, 12 շրջան չի ասել»,- հայտարարեց Բագրատյանը:

Մանրամասն` տեսանյութում