«Հրապարակ». ՄԻՊ-ը վտանգներ է տեսնում մամուլի ազատության առումով

«Հրապարակ». ՄԻՊ-ը վտանգներ է տեսնում մամուլի ազատության առումով

Սուրեն Պապիկյանի դատվածության փաստի հրապարակման առիթով հարուցված քրեական գործը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում․ երեկ մեզ հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։ Թեեւ քրեական գործն ուղղակիորեն «Հրապարակին» եւ հրապարակմանը չի առնչվում, այլ «անձի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, տարածելու» եւ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածներով է, այսինքն՝ այն պաշտոնյայի դեմ, ով, ըստ ՀՔԾ-ի, մեզ տրամադրել է տեղեկությունները, սակայն ՄԻՊ-ն այստեղ որոշակի վտանգներ է տեսնում մամուլի ազատության առումով եւ որոշել է ուշադիր հետեւել այս քրեական գործի քննության ընթացքին։