Այսպես ենք անպարտելի դարձել․․․

Այսպես ենք անպարտելի դարձել․․․

Ինչքան էլ փորձի ձևախեղել, սա Փաշինյանն է ասել․

«2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպել եմ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, որն իր հետ զրույցում Քառօրյա պատերազմը բնութագրել է որպես «разведка боем», այսինքն՝ «հետախուզություն՝ կռվով»։ 

Հետախուզական գործողություն է ծավալել թշնամին ու կանգնեցնել տվել պատերազմը։ Այսինքն նա համոզվել է, որ «իր քիրթը ջարդվելու է»։ Ուրիշ էլ ոչ մի բան պետք չէ՝ վկայելու, որ հայկական Բանակը մարտունակ է եղել։ Թշնամին վախեցել է առաջխաղացումից։

Վարչապետի աթոռն «իրենով անելուց հետո» Փաշինյանն  իր հետ բերեց խայտառակ պարտությունները, Արցախի հանձնումը,  Հայաստանի տարածքների ծվատումը ու հայոց ոսկե գենոֆոնդի գլխատումը։ Այդ օրվանից փոխվեց նրա բառապաշարը։ Հայոց Բանակը դարձավ ոչ մարտունակ,  հերոսները՝ դավաճան։ Փառքի սրահներից սկսեցին հանել մեր հերոսների նկարները։ Հայ ժողովուրդն աշխարհի առաջ  իր վրա վերցրեց պարտության խարանը, որովհետև պարտության սիմվոլը մնաց իշխանության։  Մսխվեց հայ ազգի արժանապատվության վերջին փշրանքները։  Ու այսօր պարտության սիմվոլը հայտարարում է՝ որոշել եմ չհանձնվել։ Սա ասում է բառի բուն իմաստով՝ որոշել է չհանձնվել, այլ՝ հանձնել․․․ Հանձնել այն փշուրները, որ մնացել է։ 

Ապրիլյան քառօրյայում մեր ժողովուրդը շաղախ էր միասնության, որովհետև քայքայող նյութ չկար։ Մի փոքր թվացող, բայց տիեզերական մեծությամբ դրվագ եմ ուզում հիշեցնել։ Սահման ուղարկելու համար անվադողերի հերթական խմբաքանակն հավաքելիս տեսել են  խաղալիք մեքենայի անիվներ։ Հինգ տարեկան փոքրիկներն  իրենց  մեքենայի անիվներն են հանել, սահմանի տղերքի համար ուղարկել։ Այդպես ենք անպարտելի դարձել։ Այդպես ենք հաղթել, որը դժվար թե կարողանա հասկանալ այն մարդը, ով եկած օրվանից առ այսօր տարածքներ է հանձնում ու սևացնում նրանց, ովքեր իրենց հողն են պաշտպանում․․․