Արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկելու առնչությամբ

Արագ արձագանքման խումբ է մեկնել  ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։