Որքան կկազմի Ռուսաստանի տնտեսական աճն այս տարի 

Որքան կկազմի Ռուսաստանի տնտեսական աճն այս տարի 

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 2,2 տոկոս։ Հաջորդ տարվա համար կանխատեսվել է 1,1 տոկոսանոց տնտեսական աճ։

Անցյալ տարի, ըստ նույն վիճակագրության, ՌԴ տնտեսությունը կրճատվել է 2,1 տոկոսով։ Ռուսական պաշտոնական վիճակագրության համաձայն, ընթացիկ տարում ռուսական տնտեսությունը կաճի 2,8 տոկոսով, 24 եւ 25 թվականներին՝ 2,3 տոկոսով, իսկ 26 թվականին՝ 2,2 տոկոսով։