Շունը իր տիրուհուն փրկել է քաղցկեղից

Շունը իր տիրուհուն փրկել է քաղցկեղից

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի բնակչուհին շնորհիվ իր շան ճիշտ ժամանակին է նկատել, որ ունի քաղցկեղային նորագոյացություն եւ դիմել է բժշկի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Ստեֆանի Հերֆելը, այդպե է կնոջ անունը, խոստովանել է, որ վեց տարի առաջ Սյերա անունով իր շունը սկսել է իրեն տարօրինակ պահել։ Մոտեցել է, հոտհոտել Ստեֆանիի փորը։ Սկզբում ամերիկուհին որեւէ կերպ չի արձագանքել շան այդ տարօրինակ պահվածքին, սակայն որոշ ժամանակ անց, նկատել է, որ շան վարքագիծն ավելի տարօրինակ է դառնում։ Այդ ընթացքում կնոջ մոտ որովայնի ցավեր են սկսվել։ Կինը դիմել է բժշկի ու պարզվել է, որ ունի քաղցկեղ։ Սկսել է անհապաղ բուժումը եւ հիվանդությունը նահանջել է։ Բժիշկները հայտարարել են, որ շան վարքագիծը լիովին նորմալ է, քանի որ շները հոտով կարողանում են առողջ արյունը տարբերել քաղցկեղով հիվանդ արյունից 97 տոկոս ճշգրտությամբ։