Made in Armenia. Մխիթարյանը՝ խփած գոլի և հաղթանակի մասին

Made in Armenia. Մխիթարյանը՝ խփած գոլի և հաղթանակի մասին

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» Եվրոպա լիգայի երրորդ տուրի շրջանակում ընդունել էր «Կլուժին» և 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման 57-րդ վայրկյանին «Ռոմայի» կազմում առաջին գոլը խփեց հենց հայազգի փուտբոլիսըը։ Սա ԵԼ-ում «Ռոմայի» ամենաարագ գոլն էր։ Խաղից հետո ֆուտբոլիստը անդրադառնալով տարած հաղթանակին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդյունավետ գիշեր «Ռոմայի» համար: Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում: Հիմա կենտրոնանում ենք կիրակի օրվա վրա»։

«Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցին ու հենց առաջին րոպեից փորձեցինք գերազանցել նրանց: Իմ գոլն օգնեց հասնել հաղթանակի, բայց առանց դրա էլ թիմը շատ լավ էր խաղալու: Կարծում եմ՝ ճիշտ ուղղու վրա ենք, փորձում ենք գոլ բաց չթողնել ու հնարավորինս շատ գոլ խփել. ամենակարևորը հաղթանակն է: Պետք է այսպես շարունակենք ու քրտնաջան աշխատենք, մենք պետք է հավատանք, որ կարող ենք նոր մակարդակի վրա բարձրանալ», – Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» մամուլի ծառայությունը: