Նոր նախարարություն կստեղծվի. գործադիրը հաստատեց նախագիծը

Նոր նախարարություն կստեղծվի. գործադիրը հաստատեց նախագիծը

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստը սկսեց միանգամից օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելով:

Թվում էր, թե նա պետք է նախնական ելույթ ունենար, օրինակ` անդրադառնար երեկ Երևանում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստին, բայց նա որոշեց անմիջապես անցնել կառավարության նիստի բուն օրակարգին:

Զեկուցվող հարցերից առաջինը կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և 36 հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն էր:

Նախագծով նախատեսվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է երեք ծառայություն` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Նախագիծը զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն ասաց, որ ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները` ներքին գործերի նախարարի առաջարկով, նույնպես նշանակվելու և ազատվելու են նույնպես վարչապետի կողմից: