Արշակ Վարդանյանին ԲԴԽ-ում կփոխարինի Վազգեն Ռշտունին

Արշակ Վարդանյանին ԲԴԽ-ում կփոխարինի Վազգեն Ռշտունին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողով է նախատեսվում անցկացնել մարտի 29-ին, որտեղ քննարկվելու է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավոր անդամ ընտրելու հարցը։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս սեփական դիմումի հիման վրա, դադարել էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները, եւ, ըստ, դատական օրենսգրքի՝ միաժամանակ դադարել էր Վարդանյանի լիազորությունները՝ նաև ԲԴԽ անդամի պաշտոնում։

Ըստ տեղեկությունների՝ Արշակ Վարդանյանի փոխարեն ԲԴԽ անդամի պաշտոնում կընտրվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին․ նա այս պահին միակ թեկնածուն է։ 

Նշենք, որ վաղը տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողով։ Նիստում քննարկվելու է ուսումնական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։