Ձեր թիկունքում ձեր ծնողներն են․ Զախարովան՝ ռուս զինվորականներին

Ձեր թիկունքում ձեր ծնողներն են․ Զախարովան՝ ռուս զինվորականներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ռուս զինվորականներին չտրվել սադրանքներին և քաղաքացիական բախումներ չհրահրել, հայտնում է БЕЛТА-ն։

Զախարովան Telegram-ի իր ալիքում նշել է, որ այժմ ռուսների համար գլխավոր խնդիրը միավորվելն է։ 
«Թշնամին պարզապես սպասում է մեր քաղաքացիական պատերազմին, և իզո՛ւր», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

«Տղանե՛ր, ձեր թիկունքում երեխաներ, կանայք, ձեր ծնողներն են, ձեր երկիրն է: Ձեր թիկունքում այն ամենն է, ինչը դուք պաշտպանում ենք զենքով։ Ձեր թիկունքում նրանց շիրիմներն են, որոնք իրենց կյանքը չխնայեցին։ Ձեր թիկունքում ապագա սերունդն է։ Դիմացե՛ք և մի՛ հանձնվեք»։

Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է խստացնել անվտանգության միջոցները և չեղարկել այս շաբաթավերջին նախատեսված զանգվածային միջոցառումները։

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում հայտնել է, որ տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների հատուկ հսկողության ներքո։

Ռուսաստանի Տուլայի, Կալինինգրադի, Վորոնեժի և Տվերի մարզերի իշխանությունները նույնպես հայտարարել են հանգստյան օրերին նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։