Հյուսիսային Կորեան ներկայացրել է ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռ

Հյուսիսային Կորեան ներկայացրել է ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռ

Հյուսիսային Կորեան ներկայացրել է իր զինված ուժերի զինանոցի նոր համալրումը՝ ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է այդ երկրի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Հրթիռը ներկայացվել է Հյուսիսային Կորեայի իշխող միակ քաղաքական ուժի՝ Բանվորական կուսակցության համագումարի պատվին կազմակերպված զորահանդեսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։