Գերմանիայի իշխող քաղաքական մեծամասնությունն ունի նոր ղեկավար 

Գերմանիայի իշխող քաղաքական մեծամասնությունն ունի նոր ղեկավար 

Գերմանիայի իշխող քաղաքական մեծամասնության՝ Քրիստոնեա-Դեմոկրատական միության նախագահ է ընտրվել Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի վարչապետ Արմին Լեշատը։ Վերջինս ամենայն հավանականությամբ, այս տարվա աշնանը տեղի ունենալիք Բունդեսթագի ընտրություններում կփոխրինի կանցլեր Անգելա Մերկելին։ Նա առաջ է անցել իր մրցակիցներ Ֆրիդրիխ Մերցից եւ Նորբերտ Ռյոթգենից։ Ի դեպ, Մերցն արդեն երկրորդ անգամ չի կարողանում ընտրվել կուսակցության նախագահ։ Առաջին անգամ նա պարտվել էր գործող նախագահ Աննագրետ Կրամպ-Կարենբաուերին։

Չի բացառվում նաեւ, որ կանցլերի պաշտոնի համար առաջադրվի այլ թեկնածու, իսկ Լեշատը շարունակի միայն կուսակցությունը ղեկավարել։ Լեշատը համարվում է Մերկելի գծի հետեւորդ, ունի հարուստ կառավարման փորձ, եւ լայն աջակցություն է վայելում կուսակցությունում։