Հունվարի 16․ պատմության այս օրը Համաշխարհային պատմության մեջ

Հունվարի 16․ պատմության այս օրը Համաշխարհային պատմության մեջ

Հունվարի 16-ն առանձնացել է մի շարք նշանակալի գիտական, ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական պատմական իրադարձություններով։ ԱՄՆ-ում այն նշվում է որպես կրոնի ազատության, ՄԱԿ-ի կողմից՝ սառույց պատրաստողների, Թայլանդում՝ Ուսուցչի, իսկ Մեծ Բրիտանիայում «Բիթլզների» համաշխարհային օր։ Մ․թ․ա 27 թվականին այս օրը Օկտավիանոս կայսերը դարձավ Հռոմեական առաջին կայսրը։

1780 թ․ այս օրը բրիտանական նավատորմը ադմիրալ Ջորջ Ռոդնիի հրամանատարության ներքո հաղթել է իսպանացիներին Սան Վինսենթի մոտ և աազատագրել Ջիբրալթարը։

1909-ի նույն օրը Էրնեստ Շեքլթոնի արշավախումբը բացահայտեց Երկրի մագնիսական բևեռը։

1919 -ի այս օրը ԱՄՆ-ում ուժի մեւ մտավ «Չոր օրենքը», իսկ մեկ տարի անց նույն օրը տեղի ունեցավ՝ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի առաջին գումարումը՝ առանց Փարիզի մասնակցության։

1945թ․ հունվարի 16-ին Հիտլերն իր հրամատարակազմը տեղափոխեց բունկեր։

1957-ի այս օրը Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որը հանրահայտ դարձավ նրանով, որ այստեղ են իրենց ելույթները սկսել լեգենդար «The Beatles» խմբի անդամները։

1969թ․ այս օրը չեխ ուսանող Յան Պալախը ընդդեմ խորհրդային ներխուժման ինքնահրկիզվեց։

1973 թ․ այս օրը «Լուսնագնաց-2» -ը ուղևորվեց Լուսին։

1979 թ․ այս օրը տեղի ունեցավ իրանական Խորասանի երկրաշարժը։

1989 թ․ այս օրը հրապարակվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշումը «30-40-50 -ականներին տեղ գտած բռնաճնշումների զոհերի նկատմամբ արդարությունը վերահաստատելու մասին լրացուցիչ քայլերի մասին»: Դրանով վերանայվեցին արտադատական կարգով՝ «տրոյկաների» կայացրած որոշումները: