Իսրայելում դայվերները հայտնաբերել են հին ոսկեդրամներ 

Իսրայելում դայվերները հայտնաբերել են հին ոսկեդրամներ 

Դայվինգ ակումբի անդամները  հայտնաբերել են հին ոսկեդրամներ Կեսարիա նավահանգստային քաղաքի ջրային տարածքի հատակում։ Հայտնաբերված ոսկեդրամները զարմացրել են ինչպես դայվերներին, այնպես էլ հնագետներին։ Express-ը հաղորդում է, որ բացի ոսկեդրամներից, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2000 տարբեր առարկաներ, որոնց տարիքը գերազանցում է 1000 տարեկանը։ Ոսկեդրամների վրա երկու երեսներին էլ կան արաբերեն գրառումներ։ Մասնագետները կարծում են, որ այդ վայրում տեղի է ունեցել նավաբեկություն եւ այդ ճանապարհով են գտածոները հայտնվել ջրի հատակին։

Հնագետները կարծում են, որ նավաբեկության ենթարկված նավը եղել է պետական գանձարանին պատկանող եւ մեկնել է Եգիպտոս։ Դրամները հնարավոր է նախատեսված են եղել այն զորակազմի վճարման ժամանակ, որը պաշտպանել է Կեսարիան թշնամիներից։