Ուելսը մտահոգված է․ կտեղափոխե՞ն երևանյան հանդիպումը

Ուելսը մտահոգված է․ կտեղափոխե՞ն երևանյան հանդիպումը

Նոյեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի հերթական տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը տնային Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան կապ է հաստատել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ու ՈՒԵՖԱ-ի հետ ու մտահոգություն հայտնել երևանյան հանդիպման վայրի հետ կապված՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՈւԵՖԱ-ն այս պահի դրությամբ հանդիպման վայրը փոխելու որևէ տարբերակ չի դիտարկում։