Ավելի շատ դիետա՞, թե՞ առողջ սնունդ 

Ավելի շատ դիետա՞, թե՞ առողջ սնունդ 

Ուսումնասիրությունները պարզվել են, որ Ռուսաստանի բնակիչների 56 տոկոսը հետեւում է, թե ինչ որակի սննդով է սնվում։ Դիետա պահում են ռուսաստանցիների 23 տոկոսը։ Առողջ սննդով փորձում են սնվել՝ 33 տոկոսը, տեղեկացնում է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։ Գերսնման հետ, որպես խնդրի, երբեք չի բախվել հարցվածների 46 տոկոսը։ Հազվադեպ են գերսնվում հարցվածների 45 տոկոսը։

Հասարակության միայն 19 տոկոսն է ուտում այն, ինչ ուզում է՝ առանց որեւէ սահմանափակման։ Սննդի որակի մասին մտածելու հնարավորություն չունի հարցվածների 23 տոկոսը։ Այս խմբի մարդիկ կարողանում են ուտել այն, ինչն իրենց հասանելի է։ Սննդի առումով իրենց գուրման չեն համարում հարցվածների 79 տոկոսը, իսկ նրբաքիմք են իրենց համարում՝ հարցվածների 19 տոկոսը։