Ագուերոն հեռանում է «Սիթիից»․ պաշտոնական

Ագուերոն հեռանում է «Սիթիից»․ պաշտոնական

«Մանչեսթեչ Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Սիթիից»։ Մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը ևս հաստատել է տեղեկությունը։ Դեռևս հստակ չէ, թե որ ակումբում է պատրաստվում արգենտինացի գոլահարը շարունակել կարիերան, թեպետ շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ տեղափոխվելու է Իտալիա՝ «Ինտեր»։

Ագուերոն, հիշեցնենք, 2011 թվականին է տեղափոխվել «Սիթի», թիմի կազմում նա 4 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը, 5 անգամ հաղթել Լիգայի գավաթը, 3 անգամ՝ երկրի Սուպերգավաթը։