Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով եւ նվաճեց բրոնզե մեդալ

Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով եւ նվաճեց բրոնզե մեդալ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ և կարողացավ հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ 10։0 հաշվով։