Մեղադրանք են առաջադրել, հետո կկարճեն․ Մովսես Հակոբյան

Մեղադրանք են առաջադրել, հետո կկարճեն․ Մովսես Հակոբյան

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում մի քանի օր առաջ հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Մովսես Հակոբյանին հարցրինք՝ ինչպե՞ս կարող է մեկնաբանել քրգործ հարուցելու փաստը․

«Ինչ մեկնաբանեմ, մեղադրանք են առաջադրել, հետո կկարճեն»,- ասաց Հակոբյանը։ 

Այսինքն՝ քաղաքական հետապնդո՞ւմ է՝ հարցրինք գեներալ Հակոբյանին․ «Ես քաղաքական գործի՞չ եմ, որ քաղաքական հետապնդում անեն»,- պատասխանեց Հակոբյանը։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում գործի հարուցումը՝ հարցրինք ԳՇ նախկին պետին․

«Չգիտեմ՝ երևի մտածել են, որ անփորձ․․․, ով ինչ է ուզում, չգիտեմ»։