ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ռուսաստանի հետ շփումներ ունենալ զինվորական մասով․ Սերգեյ Լավրով

ՆԱՏՕ-ն հրաժարվում է Ռուսաստանի հետ շփումներ ունենալ զինվորական մասով․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքն հրաժարվում է շփումներ ունենալ Ռուսաստանի հետ զինվորական մասով։ Այս մասին Լավրովը հայտարարել է Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսի ժամանակ։ «ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի ուզում շփվել զինվորական մասով»,- ասել է նա, նկատելով, որ ՆԱՏՕ-ի՝ վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ եւս օրակարգային է եղել Ռուսաստանի զսպման հարցը, որն ավելացնում է ռազմաքաղաքական լարվածությունը Եվրոպայում։ Լավրովն ասել է, որ Արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքն իր համար ստեղծել է իրականություն եւ չի ուզում դուրս գալ այդ իրականությունից։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան շփման գծի երկայնքով ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը պարունակող առաջարկների փաթեթն արդեն ՆԱՏՕ-ի սեղանին է երկու տարի, սակայն եւ ոչ մի արձագանք։