Մահը ո՞ւմ շունն է…

Մահը ո՞ւմ շունն է…

Մի քանի դեպք է եղել, երբ ականատես եմ եղել, թե ինչպես է  մարդը մահանում։ Մի ընդհանրություն եմ զգացելն մահացողների մոտ՝ անդունդից քաշող  խոր տխրություն, քարայրային արձագանքող հառաչանք, նաև արցունք, երբ կախվում է,  բայց չի ընկնում։ 
Արմենի մահը մահ չէր։ Ինչքան նայում եմ տեսանյութը, զգում եմ, որ նա հաղթել է մահվանը։

Մահից 58 վայրկյան առաջ Արմենը  լայն ժպտում, համբույրներ է ուղարկում իրեն ողջունողներին։ Ուշադիր նայեք, ոնց որ ասում է՝ ես քեզ հաղթել եմ մահ։ Ինքը գիտի իր պայքարի նպատակը։ Ես չեմ հավատում, որ չի զգացել վերահաս մահը, բայց սահյանական տողերը վերցված են հենց կյանքից․

«Հայաստան ասելիս մահը ո՞ւմ շունն է…

Կմնամ, կլինեմ այսպես»: 

Ինքը ժպիտով հեռացավ, որովհետև տեսավ, որ մենակ չէ, որ Հայաստանը ապրելու է․․․