Ինչ է փնտրում ԱԱԾ-ն Ծառուկյանի տանը

Ինչ է փնտրում ԱԱԾ-ն Ծառուկյանի տանը

Մենք տեղեկացանք, որ խուզարկության ֆորմալ պատճառը, ըստ ԱԱԾ աշխատակիցների, շինարար Վազգեն Պողոսյանին է առնչվում։ Նա 2012 թվականին եղել է ԲՀԿ նախընտրական ցուցակում։

Խուզարկողները ասել են, որ ինչ որ ֆինանսական խախտումներ են ի հայտ եկել՝ կապված Վազգեն Պողոսյանի առաջադրման հետ եւ եկել են դրա հետ կապված ինչ որ փաստաթղթեր գտնելու։

Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանն ամիսներ առաջ կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ միասին։ Նա մեղադրվում էր վաստակավոր շինարարի կոչման համար Վերմիշյանին հազար դոլարի կարգի կաշառք տալու մեջ։ Սակայն մի քանի ամիս առաջ նրա խափանման միջոցը փոխվեց եւ նա ազատ արձակվեց։