Հասարակություն

ԱԱԾ-ն մտել է Ծառուկյանի տուն

ԱԱԾ-ն մտել է Ծառուկյանի տուն

Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժամանել է Առինջ՝ Գագիկ Ծառուկյանի տուն, խուզարկության։ Մեզ ասացին, որ դիմակավորված անձանց մեծ խումբ է եկել, ինչ որ փաստաթուղթ են փնտրում։ Այս պահին Ծառուկյանի տանը խուզարկություն է ընթանում։

Հիշեցնենք, որ նախօրեին մենք գրել էինք, որ իշխանությունը գործողություններ է ծրագրում իրականացնել մի քանի ուղղություններով, որոնք վարչապետի հրահանգով են կատարվում։ ԱԱԾ նոր տնօրենը անցել է գործի։

Մենք կապվեցինք ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանի հետ, ով ԲՀԿ-ական թիմից միակն է, որ տան ներսում է, մյուսները՝ դրսում են։ Նա ասաց «Այո, հյուրեր ունենք, ինչ որ թուղթ են փնտրում, չգիտենք ինչ»։ Նրա խոսքով՝ մոտ երկու տասնյակ ԱԱԾ-ական է այս պահին Գագիկ Ծառուկյանի տանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հուլիսի 13-ին լույս չի լինի

Հուլիսի 13-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...

×
Gallery Image