ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հրամաններ է տվել այն իրավիճակի համար, եթե իրանցի պաշտոնյաները փորձեն սպանել իրեն։
«1000 հրթիռ արդեն իսկ լիակատար մարտական պատրաստվածության մեջ է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Հազարավոր հրթիռներ անմիջապես գործի կդրվեն, եթե Իրանի կառավարությունը կատարի իր սպառնալիքը, որի մասին լայնորեն հաղորդվում է աշխարհի շատ մասերում՝ սպանել կամ փորձել սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Տվյալ դեպքում՝ ինձ։
Հրամաններն արդեն տրված են, և Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և կարող են մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ջախջախել և ոչնչացնել Իրանի բոլոր շրջանները՝ ժամկետի երկարաձգման հնարավորությամբ։ Փառք Ալլահին։ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ», - գրել է ամերիկացի առաջնորդը TruthSocial սոցիալական ցանցում։