Նիկոլ Փաշինյանը տեղավորվել է համաշխարհային տնտեսության երկու կարեւոր սյուների միջեւ՝ թվային եւ բանկային։ Նա կարողացել է տեղավորվել եւ ապահովել նրանց միջեւ նվազագույն ներդաշնակություն։ Խոսքը Հայաստանում այդ ներդաշնակության մասին է։
Սա բերել է մի իրավիճակի, երբ Հայաստանում իր համար ձեւավորել է բավականին գնողունակ մի հենարան, որը խոշոր հաշվով քիչ կախվածություն ունի անմիջականորեն Հայաստանի տնտեսությունից։ Թե թվային, տեխնոլոգիական, թե բանկային սեկտորները մեծ հաշվով համաշխարհային տնտեսության մասնաճյուղեր են եւ նրանք «անկախ» են Հայաստանի տնտեսության անմիջական առողջությունից։
Ստացվում է մի ուշագրավ պատկեր՝ իշխանության գալով այսպես ասած աղքատ բնակչության «սոցիալական կարիքներից» բխող ալիքի վրա, նա իր հիմնական, այսպես ասած կենսական հենարան դարձրել է թվային ու բանկային սեկտորի տիրույթում ձեւավորված գնողունակ խավը՝ իհարկե դրա զգալի մեծամասնությամբ։
Հետեւաբար, նա այլեւս կրիտիկական կախվածություն չունի անապահով կամ նվազ ապահով խավի սոցիալ–տնտեսական կարիքներից։
Գրել է Հակոբ Բադալյանը