Անդրանիկ Թևանյանի մանդատը կարող է վերցնել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը

Անդրանիկ Թևանյանի մանդատը կարող է վերցնել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը

Այսօր  հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Թևանյանը  մասնակացելու է Երևանի ավագանու ընտրություններին և «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածուն է: 

Անդրանիկ Թևանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, փոխարինելու է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

Hraparak.am-ը Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեց՝ վերցնելու է մանդատը , թե ոչ ․ «Երբ,  որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ֊ի որոշում լինի, ավելի մանրամասը կխոսենք»,- ասաց Մելքոնյանը՝ ըստ էության չհերքելով այն, որ Թևանյանին կարող է  փոխարինել ինքը։