Emmy-ի մրցանակաբաշխությունը հետաձգվել է․ հուլիվուդյան կրքեր

Emmy-ի մրցանակաբաշխությունը հետաձգվել է․ հուլիվուդյան կրքեր

Emmy Awards հեռուստատեսային մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը, որը պետք է կայանար սեպտեմբերի 18-ին, հետաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 15-ը՝ Հոլիվուդում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Fox-ն արարողությունը կհեռարձակի Խաղաղօվկիանոսյան ժամանակով 17:00-ից 20:00-ն։ Մրցանակաբաշխության նոր ամսաթիվը համընկնում է Մարտին Լյութեր Քինգի Օրվա հետ - պետական տոն՝ նվիրված աֆրոամերիկացիների համար պայքարող գործչի ծննդյան օրվան։

Ի դեպ, Emmy-ի արարողությունն առաջին անգամ է հետաձգվել 2001 թվականից ի վեր, երբ միջոցառումը հետաձգվեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի պատճառով։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին սկսվեց ամերիկյան հեռուստատեսության և կինոյի դերասանների ֆեդերացիայի գործադուլը, որը ներկայացնում էր մոտ 160,000 դերասանների շահերը և փաստացի դադարեցրեց ամբողջ արտադրությունը ԱՄՆ կինոարդյունաբերության մեջ:

Դերասանները պահանջում են ավելի բարձր աշխատավարձ և արտաժամյա փոխհատուցում, ինչպես նաև սահմանափակել արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը կինոարտադրության մեջ։