Հանրահավաք Թեհրանում՝ ի պաշտպանություն Իսրայելի դեմ հայտարարված պատերազմի

Հանրահավաք Թեհրանում՝ ի պաշտպանություն Իսրայելի դեմ հայտարարված պատերազմի

Թեհրանում Եմենի դեսպանատան դիմաց կայացել է հանրահավաք՝ ի աջակցություն Եմենի փրկության կառավարության կողմից Իսրայելի դեմ հայտարարված պատերազմի:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի մասնակիցները վանկարկել են Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի - խմբ․)հանցագործությունները դատապարտող կարգախոսներ և հրկիզել ռեժիմի դրոշը: 

Հիշեցնենք, որ ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի  ռազմական գործողությունների, Եմենի ազգային փրկության կառավարությունը հայտարարել է, որ պատերազմ է սկսելու ռեժիմի դեմ՝ ի աջակցություն պաղեստինցիների: 
Գազայի հատվածի բնակելի թաղամասերի վրա հրեական պետության պաշտպանության բանակի հարձակումները շարունակվում են արդեն գրեթե մեկ ամիս։

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության՝ հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 8500 պաղեստինցիներ, որոնց կեսը եղել են երեխաներ։